ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Կաթողիկոսի բռնի փոփոխությունը հղի է ծանր հետևանքներով

Կաթողիկոսի բռնի փոփոխությունը հղի է ծանր հետևանքներով
29.10.2025 | 13:05

Կաթողիկոսի բռնի փոփոխությունը, եթե հաջողվի, կունենա աշխարհաքաղաքական բնույթ, ինչը հղի է ծանր հետևանքներով։

Մի պահ ենթադրենք, որ դա հաջողվի և կաթողիկոսին «ընտրի ժողովուրդը»։

Առաջանում է հարց՝ ո՞ր ժողովուրդն է ընտրելու. եթե «Իրական Հայաստանի», բա մյուս հատվածնե՞րը:

Ենթադրենք, որ ոչ «Իրական Հայաստանի» ժողովուրդը, ասենք, Ռուսաստանի Հայ Եկեղեցու հետևորդները, չընդունեն «Իրական Հայաստանի» ժողովրդի ընտրությունը, իսկ Ամերիկայի ու Ֆրանսիայի ժողովրդի մի մասն ընդունի, իսկ մյուս մասը չընդունի, Արգենտինայի, Պարագվայի ու Բուլղարիայի հայ ժողովրդին էլ մի կողմ դնենք։ Մի կողմ դնենք նաև Հայաստանի ոչ «իրական» հատվածը։

Հիշեցնեմ, որ կաթողիկոսն ամենայն հայոց է, այլ ոչ թե՝ «Իրական Հայաստանի»։

Մոտավոր հաշվարկով՝ մոտ 17 նոր կաթողիկոսներ ենք ունենալու, որոնք միմյանցից զզվելու են, այդ թվում միմյանց հանդեպ խորթություն են զգալու այդ նոր կաթողիկոսների նոր համայնքները։

Ամեն մի գերտերություն, անգամ ո՛չ գերտերություն, որտեղ Հայ Եկեղեցու թեմ կա, իր համար կաթողիկոս է կարգելու իր քաղաքական և աշխարհաքաղաքական շահերից ելնելով, և դա դեռ լավ տարբերակն է։

Օրինակ, հաշվի առնելով Վրաստանի ներկայիս քաղաքական վիճակը, իրենց պետք է, որ նիկոլական հայ եկեղեցի` 5-րդ շարասյուն ունենան իրենց երկրում, կփակեն ու թեման կվերջանա։

Եվ սա դեռ՝ առաջին թռուցիկ հայացքից, իրականում հետևանքները լինելու են է՛լ ավելի կատաստրոֆիկ։

Փորձեք գուշակել՝ ո՞վ է համատարած ատելության մթնոլորտում իրեն զգում ինչպես ձուկը ջրում, ավելին, ատելությունից սնվում ու կենսական էներգիա է ստանում։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2600

Մեկնաբանություններ